Պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը լավագույն լուծումն է, վստահ է Տ. Սարգսյանը

27.12.2013 | 15:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը լավագույն լուծումն է, որը կարող է առաջարկել կառավարությունը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Տիգրան Սարգսյանն այսօր տարեվերջյան ասուլիսում ասել է, որ այս բարեփոխմանը պետությունը նախապատրաստվել է շուրջ 10 տարի:  

«Այս բարեփոխմանը նախապատրաստվելիս մենք համագործակցել ենք աշխարհի հեղինակավոր կառույցների հետ: Մեր մասնագետներն այցելել են տարբեր երկրներ` ուսումնասիրելով նրանց փորձը: 10 տարվա ընթացքում եղել են բազմաթիվ հանրային քննարկումներ: Սա այն բացառիկ օրենքներից է, որը քննարկվել է մի քանի անգամ` մինչ ԱԺ ուղարկվելը: Սա այն բացառիկ օրենքներից է, որն ընդունվել է 2010 թ. –ին, բայց ուժի մեջ է մտնում 2014 թ.-ին: Մենք ժամանակ ենք տվել մեր քաղաքացիներին նախապատրաստվելու համար, այս ընթացքում բոլոր նրբությունները հաշվի ենք առել»,- նկատել է կառավարության ղեկավարը:

Տիգրան Սարգյսանի խոսքերով, պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի ներդրման բովանդակությունը խարսխված է հետեւյալ սկզբունքի վրա` այսուհետ ապահով ծերության համար պատասխանատվություն է կրում ոչ միայն պետությունը, այլեւ յուրաքանչյուր աշխատող ՀՀ քաղաքացին:  

«Սերունդների համերաշխության սկզբունքից մենք հրաժարվում ենք, որովհետեւ այլընտրանք չունենք: Եթե ուզում ենք, որ մեր քաղաքացիներն ապրեն ապահով, ապա այլընտրանք չկա: Այսօր ունենք 500 հազար միասնական սոցիալական հարց վճարող քաղաքացիներ, որոնց վճարները ուղղվում են 550 հազար թոշակառուներին: Գործող համակարգը երաշխիքը չի ստեղծում ապահով ծերության համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի բնորոշմամբ, գործող կենսաթոշակային համակարգն արդար համակարգ չէ, քանի որ այն հաշվի չի առնում մարդու աշխատանքային կենսագրությունը, եկամուտները:

«Դրա համար ունենք միակ հնարավորությունը` անցնել պարտադիր կուտակային համակարգին: Սիրելի' երիտասարդներ, դուք պետք է ստանձնեք ձեր ապագայի սոցիալական պատասխանատվությունը, որպեսզի անցնեք ապահով կենսաթոշակային տարիքի եւ չառնչվեք աղքատության հետ 35-40 տարի հետո»,- ասել է վարչապետը:

Դիտում՝ 1701
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW