Անելիք Բանկը կվերանայի իր աշխատակիցների աշխատավարձերը

26.12.2013 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը  2014թ. փետրվարի 1-ից կվերանայի աշխատակիցների աշխատավարձերը:

Ինչպես նշել են Անելիք Բանկում, «նման կերպ բանկը, փաստորեն, կփոխհատուցի իր աշխատակիցների պարտադիր կուտակային կենսաթոշակային հիմնադրամին կատարվող վճարները` հոգ տանելով նրանց ապագա կենսաթոշակների մասին»:

Բանկը կխրախուսի նաեւ այն աշխատակիցներին, ովքեր չեն հանդիսանում կուտակային կենսաթոշակային բաղադրիչի պարտադիր մասնակիցներ, սակայն ցանկություն կհայտնեն կամավոր կերպով միանալ այդ համակարգին:

«Մենք որոշեցինք հոգ տանել մեր աշխատողների ապագա կենսաթոշակների մասին, եւ այս որոշումը հանդիսանում է ընկերության սոցիալական պատասխանատվության քաղաքականության անքակտելի մասը, ինչպես նաեւ անձնակազմի մոտիվացման ամենակարեւոր գործիքներից մեկը: Կիրառվող կենսաթոշակային բարեփոխումները դրական իրողություն են մեր հասարակության համար, քանի որ այսուհետ կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո անձը կստանա ոչ թե պայմանական, այլ իր վաստակածին համապատասխան կենսաթոշակ»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:
 

Դիտում՝ 2308

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW