ՎՏԲ-Հայաստան Բանկը ապառիկ վարկավորման շրջանակներում ակցիա է սկսել

23.12.2013 | 14:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ–Հայաստան Բանկը հայտարարել է ակցիա բոլոր այն հաճախորդների համար, ովքեր 2013թ. դեկտեմբերի 23-ից մինչև 2014թ. մարտի 31-ը ներառյալ ապառիկ վարկավորման միջոցով ձեռք կբերեն ապրանքատեսակներ բանկի հետ համագործակցող բոլոր գործընկեր-կազմակերպություններից:
 
Ակցիայի մասնակից կդառնան ապառիկ վարկավորման շրջանակներում 200 000 դրամ եւ ավել գումարի չափով ապառիկ գնում իրականացրած (վարկ ձեւակերպած) բոլոր հաճախորդները: Նրանք կստանան 2014թ. ապրիլ ամսին տեղի ունեցող խաղարկությանը մասնակցելու եւ 300 000 դրամի չափով 10 դրամական մրցանակ ստանալու հնարավորություն:

Վարկը ստանալու համար կարող են դիմել 21 տարեկանը լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

Վարկը ձեւակերպվում է  խանութում՝ առանց բանկ այցելության: Դրա համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ): Հաճախորդներին տրվում է նաեւ դժբախտ դեպքերից անձնական ապահովագրության իրականացման հնարավորություն:

Դիտում՝ 3603
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW