Կոնվերս Բանկի MasterCard-ի մի շարք քարտապաններ արժանացան մրցանակների

19.12.2013 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկի «Վճարեք MasterCard քարտերով եւ շահեք» խրախուսական ակցիայի թվով 16 ամենաակտիվ քարտապաններն այսօր ստացել են մրցանակներ՝ Energy Sistem S9 Dark Iron պլանշետներ:

Հաղթողները Կոնվերս Բանկի այն հաճախորդներն են, ովքեր նոյեմբեր ամսին MasterCard քարտերով 30 եւ ավելի` 300 000 դրամը գերազանցող անկանխիկ գործարքներ են  իրականացրել:

«Հատկանշական է, որ Կոնվերս Բանկ, Արմենիան Քարդ եւ MasterCard ընկերությունների համատեղ ակցիայի համար ի սկզբանե նախատեսված էր ընդամենը 13 մրցանակ: Հավելյալ մրցանակները Կոնվերս Բանկին տրամադրվեցին՝ հաշվի առնելով Բանկի քարտապան հաճախորդների կողմից անկանխիկ շրջանառության աննախադեպ ակտիվությունը»,- իր խոսքում նշել է Կոնվերս Բանկի Գործառնական գլխավոր վարչության պետ Վելիխան Մուրադյանը:

Դիտում՝ 1667
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW