Դեկտեմբերի 14-ին եւ 15-ին՝ Ամանորյա տոներին ընդառաջ, Երեւանի կոնյակի գործարանում (ԵԿԳ) կանցկացվի “Բաց դռների օրեր” միջոցառումը, որի շրջանակներում այցելուները հնարավորություն կունենան շրջայց կատարել գործարանի վերջերս վերակառուցված թանգարանային համալիրում: Ավանդույթ դարձած այս միջոցառման սպասվելիք նորություններից են` տակառագործության մասին պատմող 3D հոլովակը, ինչպես նաեւ հայկական կոնյակագործությունը ներկայացնող լայնամասշտաբ անիմացիոն տեսանյութը: Նշենք, որ նոր թանգարանային համալիրը ենթադրում է շրջայցի վերափոխված հետագիծ, որը հնարավորություն է տալիս այցելել Երեւանի կոնյակի գործարանի հնացման մառան, ականատես դառնալ կոնյակի սպիրտերի հնացման գործընթացին, այցելել հնացման մառանի նախագահական սրահ, ինչպես նաեւ տեսնել ԱրԱրԱտ կոնյակի հնագույն շշերի հավաքածուի որոշակի նմուշներ: Նշված օրերին` ժամը 10:00-ից մինչեւ 17:00-ն, կգործեն ավտոբուսներ, որոնք այցելուներին անվճար կտեղափոխեն ԵԿԳ Հանրապետության հրապարակի շատրվանների մոտակայքից: Մուտքն անվճար է: Tweet Դիտում՝ 3029