Լոնդոնում կայացել է «ԱրԱրԱտ» կոնյակի համտեսում

10.12.2013 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Միացյալ Թագավորության Համայնքների պալատի Չերչիլ սրահում, ՀՀ դեսպանության կողմից եւ Բրիտանահայկական միջխորհրդարանական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլի հովանավորությամբ կազմակերպվել է հայկական «ԱրԱրԱտ» կոնյակի համտեսում։

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից, միջոցառմանը ներկա էին Միացյալ Թագավորության լորդերի եւ համայնքների պալատների անդամներ, դիվանագետներ, բրիտանահայ համայնքային կառույցների եւ երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ։

Ողջունելով հյուրերին՝ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ներկայացրել է դրվագներ հայկական կոնյակի պատմությունից` բացահայտելով, թե ինչպես կարող են հայ գործարարները, օգտագործելով արեւմտյան տեխնոլոգիաներ, հաջողության հասնել Հայաստանում։

Դիտում՝ 1478

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW