Ամանորից հետո «ՏաԹեւեր» ճոպանուղին կաշխատի ձմեռային ժամանակացույցով` շաբաթ եւ կիրակի օրերին

09.12.2013 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: «ՏաԹեւեր» ճոպանուղին տեղեկացնում է, որ ս.թ. դեկտեմբերին 13-ին, 14-ին եւ 15-ին ուղեւորներին չի սպասարկելու` տեխնիկական անձնակազմի համար ուսուցողական դասընթացներ իրականացնելու պատճառով:

Նման դասընթացները ճոպանուղու անխափան աշխատանքի ու ուղեւորների անվտանգության ապահովման կարեւոր նախապայմաններից են:

Ս.թ. դեկտեմբերի 30-ին` ինչպես եւ յուրաքանչյուր երկուշաբթի, «ՏաԹեւեր»-ում կիրականացվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ:

Ս.թ. դեկտեմբերի 31-ից 2014թ. հունվարի 5-ը ներառյալ «ՏաԹեւեր» ճոպանուղին չի աշխատի` Ամանորի կապակցությամբ:

Հունվարի 6-ին «ՏաԹեւեր»-ը կաշխատի եւ բոլոր ցանկացողներին կտեղափոխի Տաթեւի վանք, որտեղ կմատուցվի Սբ. Ծննդյան պատարագ:

Այնուհետեւ, ողջ ձմռան ընթացքում, «ՏաԹեւեր» ճոպանուղին կաշխատի ավանդական ձմեռային ժամանակացույցով` միայն շաբաթ եւ կիրակի օրերին:

Դիտում՝ 5908

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW