2013թ. դեկտեմբերից Կոնվերս Բանկը մեկնարկել է “Ուղեւորություն AVERS-ի հետ” ակցիա, որն իրականացվում է “AVERS” միջազգային դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ՝ մինչեւ 2014թ. ապրիլի 1-ը: Նշված ժամանակահատվածում Կոնվերս Բանկի միջոցով “AVERS” համակարգով դրամական փոխանցումներն առավել հաճախ իրականացրած, ինչպես նաեւ նույն համակարգով գումար ստացած 3 առավել ակտիվ հաճախորդներ կշահեն գլխավոր մրցանակները՝ մեկական ավիատոմս դեպի այն երկրներ, որտեղից եւ դեպի ուր կլինի յուրաքանչյուր հաղթողի փոխանցումների գերակշռող մասը: Հաջորդ 30 ակտիվ հաճախորդները կստանան Mastercard Standard քարտեր՝ յուրաքանչյուրը 30 000 դրամ դրամական մնացորդով:Հիշեցնենք, որ “AVERS”-ը արագ դրամական փոխանցումների ակնթարթային համակարգ է, որի շնորհիվ հնարավոր է առանց հաշվի բացման ցանկացած չափի դրամական փոխանցում կատարել ԱՄՆ դոլարով, եվրոյով եւ ՌԴ ռուբլիով: “AVERS” դրամական փոխանցումների համակարգի ցանցն ընդգրկում է 30 երկիր:“AVERS”-ով փոխանցման գործընթացը տեւում է ընդամենը 5 րոպե, իսկ փոխանցման միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1.3%: Tweet Դիտում՝ 2398