ԵԱԶԲ-ն եւ ՀԲ-ն համաձայնագիր են ստորագրել Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ

05.12.2013 | 09:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) եւ Համաշխարհային բանկը համաձայնագիր են ստորագրել Հայաստանում «Ոլորտային համակարգերի արդիականացում եւ ինստիտուցիոնալ հնարավորությունների զարգացում» ներդրումային ծրագրի նախապատրաստման եւ իրականացման շուրջ համագործակցության վերաբերյալ, որի ընդհանուր արժեքը կազմում է $40 մլն:

Միջոցները տրամադրվելու են ԵվրԱզԷս-ի Հակաճգնաժամային հիմնադրամի շրջանակներում:

«Պայմանագիր կնքելու անհրաժեշտությունը թելադրված է Հայաստանում բարձր ստանդարտների ներդրմանը եւ ոլորտային ու դրենաժային ցանցի երկարաժամկետ ազգային ծրագրի արդյունավետությանը հետագա աջակցություն ցուցաբերելու կողմերի ձգտմամբ», - ասվում է ԵԱԶԲ-ի հաղորդագրության մեջ:

«Ազգային ծրագրի շրջանակներում առաջին նախագծերը, որոնք իրականցվել են ՀԲ-ի ֆինանսական օժանդակությամբ, լավ արդյունքներ են տվել եւ բարձր են գնահատվել Հայաստանի ղեկավարության կողմից»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Համաշխարհային բանկի ու Եվրասիական զարգացման բանկի փոխգործակցությունն ուղղված է լավագույն միջազգային փորձի յուրացմանը եւ տարածաշրջանի երկրների առանձնահատկությունների ուսումնասիրմանը», - նշել է Համաշխարհային բանկի փոխնախագահ Լորա Տակը:

Դիտում՝ 4933
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW