Երեւանում բացվել է «Հայաթ Փլեյս Երեւան» հյուրանոցը

04.12.2013 | 15:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Հայաթ Փլեյս» հյուրանոցային ցանցին պատկանող «Հայաթ Փլեյս Երեւան» հյուրանոցի բացման արարողությանը:

Հանրապետության Հրապարակի հարեւանությամբ, նախկին «Էրեբունի» հյուրանոցի երկրորդ մասնաշենքում կառուցված «Հայաթ Փլեյս Երեւան» հյուրանոցի շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2011 թվականին եւ ավարտվել են այս տարի:

Հյուրանոցի կառուցման համար մինչ այժմ ներդրվել է շուրջ $ 15 մլն:

Հայաստանում «Հայաթ Փլեյս Երեւան»-ի բացումը, ըստ հյուրանոցի սեփականատեր «Ինտեռարմ-Մ» եւ հյուրանոցի կառավարումն իրականացնող «Հայաթ Հոթելզ Քորփորեյշն» ընկերությունների պատասխանատուների, կխթանի որակի բարելավումը հյուրանոցային ծառայությունների ոլորտում:

2012թ. հոկտեմբերին Մեդիամաքս-ը պատմել էր կառուցվող հյուրանոցի մասին` ներկայացնելով նաեւ ֆոտոշարք:

Դիտում՝ 5192

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW