Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտն ընտրել է տնօրենների խորհուրդ

02.12.2013 | 15:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նոյեմբերի 28-ին տեղի ունեցած Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի անդամների տարեկան ժողովի ընթացքում ներկայացվել է 2013 թ-ին Ինստիտուտի գործունեության հաշվետվությունը:

Ինստիտուտի անդամների տարեկան ժողովի կողմից 3 տարի ժամկետով ընտրվել է տնօրենների խորհուրդ` բաղկացած բանկային, ապահովագրական, հեռահաղորդակցության եւ խորհրդատվական ոլորտները ներկայացնող 9 անդամներից:

Ժողովի ընթացքում հայտարարվել է 2014թ. մայիսի 15-16-ին Երեւանում կայանալիք տարածաշրջանային կոնֆերանսի, ինչպես նաեւ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների ներքին աուդիտորների ինստիտուտների ղեկավարների տարեկան հանդիպման մասին:

Ինստիտուտի անդամների համար դասախոսությամբ հանդես եկավ IIA խորհրդի նախկին նախագահ Ժան-Պիեռ Գառեն:

Այսօր Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի անդամներ են հանդիսանում 10 ոլորտներում ընդգրկված 25 կազմակերպություններ ներկայացնող 70 մասնագետներ:

Դիտում՝ 5251
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW