«Լոկալ Դիվելոփըրզ»-ը կիրականացնի հերթական ծավալուն կառուցապատումը

28.11.2013 | 15:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել Պռոշյան, Դեմիրճյան փողոցների, Սիրահարների զբոսայգու հարակից տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին նախագծին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն ասել է, որ այս տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ մայրաքաղաքի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված ոչ սեյսմակայուն, հին եւ խարխուլ շինություններով, որի փոխարեն նախատեuվում է բազմաֆունկցիոնալ կառուցապատում:

Քաղաքաշինական աշխատանքների մեկնարկը սահմանվել է 2015թ.-ի հունվարի 1-ը, ավարտը՝ 2019-ը: Օտարված տարածքները կառուցապատման իրավունքով տրամադրվելու են «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը:

Նախագծի հավելվածի համաձայն, նշված տարածքների որոշ հատվածներում, կառուցապատման ծրագրերի շրջանակներում, uտեղծվելու են uտորգետնյա ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ, խաղահրապարակներ:

Դիտում՝ 2478
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW