Երեւան: Մեդիամաքս: «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն այսօր հայտարարել է, որ «բաց երկնքի» քաղաքականությանն անցնելու մասին ՀՀ կառավարության որոշման արդյունքում «ակնառու է առաջընթացը»:Մասնավորապես, «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» եւ Air France ընկերությունների միջեւ ձեռք է բերվել համաձայնություն` 2014 թվականին Երեւան-Փարիզ-Երեւան չվերթների քանակը հասցնել շաբաթական 7 չվերթի: «Զգալի առաջընթաց է գրանցվել նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ. նախորդ տարվա շաբաթական 7 չվերթի փոխարեն այս դեկտեմբերին կիրականացվի շաբաթական 11 չվերթ: «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ այլ ընկերությունների հետ եւս քննարկում է չվերթների քանակի ավելացման հարցը», - ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 3428