Թաթուլ Մանասերյան. Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հանդեպ վստահության պակաս կա

22.11.2013 | 14:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի կարծիքով, նոր կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի մոդելն արդյունավետ է, բայց համակարգի հանդեպ հասարակության վստահության պակաս կա:

«Քաղաքացիները վստահության չունեն, որ տարիներ անց կայուն իրավիճակ է լինելու երկրում եւ նրանք հետ են ստանալու այն գումարները, որոնք վստահել են պետությանը»,- ասել է նա:

Տնտեսագետը նշել է, որ նախքան համակարգի ներդրումը լուրջ խնդիրներ պետք է լուծվեն` ուղղված հանրության վստահության բարձրացմանը:

Անդրադառնալով պարտադրաբար կուտակելուն` Թաթուլ Մանասերյանը նշել է, որ հասարակության ընդվզելու դեպքում պարտադիր լինելն այնքան էլ էական չի լինի. «Հանրությունն է, որ ձեւավորում է օրենքը»,- ասել է նա:

Դիտում՝ 2369

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW