Տոկոսադրույքը կարող էր ավելի վաղ իջեցվել, կարծում է Տ. Ջրբաշյանը

13.11.2013 | 15:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն այսօր կարծիք է հայտնել այն մասին, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՀՀ կենտրոնական բանկը կարող էր իջեցնել դեռեւս մայիս-հուլիս ժամանակահատվածում:

«Կարելի էր փոփոխությունը կատարել այն ժամանակ, եւ դա կնպաստեր, որ տնտեսության աճի տեմպերը այսքան չնվազեին: Մի քիչ ուշացրեցին, բայց պետք է հաշվի առնել, որ կենտրոնական բանկը կատարում է կարգավորողի դեր, եւ որոշումը կայացվել է` հաշվի առնելով առկա հանգամանքները»,- նշել է Տիգրան Ջրբաշյանը` հավելելով, որ տվյալ դեպքում հանդես է գալիս որպես տնտեսագետ եւ ոչ թե բանկի ներկայացուցիչ:

Դիտում՝ 1691
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW