Ամերիաբանկը հայտարարել է «Ես ազատ եմ» մրցույթի մեկնարկի մասին

13.11.2013 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկն այսօր հայտարարել է «Ես ազատ եմ» թեմայով լուսանկարների եւ տեսանյութերի մրցույթի մեկնարկի մասին, որը կանցկացվի նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 13-ը:

«Այն յուրաքանչյուր անհատի հնարավորություն է ընձեռում ինքնուրույն սահմանել, թե ինչ է ազատությունն իր համար, արտահայտել սեփական պատկերացումներն ու մտքերը ազատության վերաբերյալ»,- ասել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

«Մեր հետազոտական աշխատանքներում փորձում ենք պարզել` ինչ ցանկություններ ունեն մեր հաճախորդները: Արդյունքները ցույց են տալիս, որ հաճախորդի համար կարեւոր է որոշումների կայացման մեջ ազատություն ունենալը. պրոդուկտի վրա հիմնված բանկային ծառայություններ մատուցող հիմնարկները մեծ մասամբ սահմանափակում են այդ ազատությունը այն շրջանակներով, որոնք բնորոշ են տվյալ պրոդուկտին»,- նշել է Տիգրան Ջրբաշյանը:

Նա հավելել է, որ «մոտ երկու տարի առաջ Ամերիաբանկը փոփոխություններ է կատարել իր ռազմավարությունում` փորձելով դառնալ ունիվերսալ բանկ, ինչից բխելով սկսում է նոր իմիջային արշավ, որի հիմնական հաղորդագրությունը մարդկային ազատությունն է»: Բանախոսը նշել է, որ «Ես ազատ եմ» խորագիրը կրող մրցույթն անցկացվում է վերոնշյալ ռազմավարության շրջանակներում:

Մրցույթի մասնակիցներին առաջարկվում է մեկ ամսվա ընթացքում հատուկ այդ նպատակով ստեղծված www.esazatem.am կայքում բեռնել  իրենց լուսանկարներն ու տեսանյութերը ազատության վերաբերյալ եւ վերբեռնել դրանք բանկի ֆեյսբուքյան էջում: Բոլոր լուսանկարները եւ տեսանյութերը կանցնեն առաջնային դիտարկում, որի ժամանակ կստուգվի դրանց համապատասխանությունը մրցույթի պայմաններին, ինչին կհաջորդեն Ամերիաբանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում շաբաթական թողարկումները: Տեսանյութերը կհրապարակվեն նաեւ բանկի YouTube-ի պաշտոնական էջում:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն երկու փուլով, հաղթողները կորոշվեն Հայաստանի տարածքի օգտատերերի Like-երի եւ բանկի աշխատակիցների քվեարկության արդյունքներով: Հաղթող կճանաչվեն առավելագույն ձայներ ստացած երեք լուսանկարները եւ երեք տեսանյութերը` արժանանալով առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի մրցանակների: Տիգրան Ջրբաշյանի փոխանցմամբ, հաղթողները կստանան յուրահատուկ մրցանակներ եւ ազատության գաղափարի ներքո ազատություն կունենան ընտրել իրենց մրցանակները:

Դիտում՝ 2178
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW