Երեւան: Մեդիամաքս: Ջերմուկում տեղի է ունեցել Գեոթիմ ընկերության կողմից վերանորոգված թիվ 2 արվեստի կենտրոնի եւ Զատիկ մանկապարտեզի երկրորդ մասնաշենքի հանդիսավոր բացումը:Նոյեմբերի 12-ին կայացած բացմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:Այս տարի Գեոթիմը ընդլայնել է դեռեւս 2007 թվականից գործող սոցիալական ծրագրերը եւ Ամուլսարի ծրագրի ազդակիր համայնքներից` Գորայքից, Գնդեվազից եւ Սարավանից բացի, սոցիալական ծրագրեր է իրականացրել նաեւ Ջերմուկ համայնքում:Արվեստի կենտրոնի վերանորոգման համար հատկացվել է 52 մլն դրամ, իսկ Զատիկ մանկապարտեզի վերանորոգման համար` 45 մլն դրամ: Եւս 1.2 մլն դրամ հատկացվել է Ջերմուկի ավագ դպրոցի բացօթյա սպորտային հրապարակի կառուցման համար: 24 մլն դրամ Գեոթիմի կողմից հատկացվել է Ջերմուկի զարգացման հիմնադրամին եւ եւս 15 մլն դրամ` այլ բարեկարգման ծրագրերի համար:Գեոթիմի տնօրեն Հայկ Ալոյանը նշել է, որ ընկերությունը, հանդիսանալով միջազգային Լիդիան ինթերնեյշնլ ընկերության դուստր ձեռնարկությունը, իրականացնում է Ամուլսարի ծրագիրը ոչ միայն բարձր միջազգային բնապահպանական, այլեւ սոցիալական չափանիշներով:«Շրջակա համայնքների բարեկեցությունը եւ կայուն տնտեսական զարգացումը Գեոթիմի համար ոչ միայն սոցիալական պատասխանատվություն է, այլեւ համոզմունք: Մենք վստահ ենք, որ բարեկեցիկ համայնքը լավագույն գործընկերն է: Ամուլսարի ծրագիրը դեռեւս չի անցել շինարարական եւ արդյունահանման փուլերին: Ծրագրի զարգացման հետ սոցիալ-տնտեսական ազդեցությունը համայնքների վրա շատ ավելի զգալի կլինի»,- ասել է Հայկ Ալոյանը: Tweet Դիտում՝ 3444