Կապանում ընթանում է Սյունիքի ներդրումային համաժողովը
12.11.2013 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Նոյեմների 11-ին Կապանում մեկնարկել է եռօրյա համաժողով, որի նպատակն է ուսումնասիրել ներդրումների հեռանկարները Սյունիքի մարզում:
Համաժողովը կազմակերպվել է Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի եւ Սյունիքի մարզպետարանի կողմից:
Սյունիքի մարզը մեծապես կախված է հանքաարդյունաբերությունից, եւ ֆորումի նպատակն է ներկայացնել ոչ հանքարդյունահանման ներդրումային հնարավորությունները մասնավոր ներդրողներին եւ դոնոր կազմակերպություններին:
«ԵԱՀԿ-ն հանձն է առել օգնել Հայաստանի կառավարությանը դիվերսիֆիկացնել տնտեսական զարգացման հնարավորությունները Սյունիքի մարզում եւ նվազագույնի հասցնել տնտեսական անվտանգության ռիսկերը: Առաջին ներդրումային համաժողովը եւ տնտեսական դիվերսիֆիկացիայի ծրագիրը, որի մշակմանը մենք աջակցել ենք անցյալ տարի, կօգնի լուծել այս կարեւոր խնդիրը», - ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:
Համաժողովի թեմաներն ընդգրկում են գյուղատնտեսական արտադրանքի, սննդամթերքի վերամշակման եւ զբոսաշրջային ոլորտների զարգացման հնարավորությունները:
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ասել է, որ «մարզը լիովին չի օգտագործում գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ վերամշակման մրցունակ ռեսուրսները, որոնք կարող են ստեղծել նոր աշխատատեղեր, եկամուտներ եւ բարձրացնել հարկային վճարումները ազգային բյուջե»:
«Մինչ լեռնահանքային արդյունաբերությունը շարունակում է մնալ Սյունիքում հիմնական եկամուտների աղբյուր, մենք ունենք հստակ ու հանձնառու մոտեցում՝ հավասարակշռելու այդ այլ հնարավորությունների հետ», - ասել է մարզպետը:
Համաժողովի աշխատանքին մասնակցում է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: