ՀԲ-ն նախատեսում է 2014-2017թթ. ՀՀ-ին տրամադրել $843 մլն-ի օժանդակություն
08.11.2013 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհրդի նիստում քննարկվել է Հայաստանի հետ բանկի 2014-2017թթ. գործընկերության ռազմավարությունը:
Քառամյա այս ռազմավարությունը շրջանակային փաստաթուղթ է, որտեղ ուրվագծվում է ՀԲ-ի օժանդակությունը երկրին:
Ռազմավարությունը հիմնվում է մինեւ 2025թ. Հայաստանի զարգացման ռազմավարության վրա` ՀԲ-ի արձագանքի առանցքային գործոնը դարձնելով մասնավոր հատվածի կողմից աշխատատեղերի ստեղծումը: Այն նաեւ շեշտադրում է ավելի քան մեկ միլիոն կազմող գյուղական բնակչության կենսապահովման միջոց հանդիսացող գյուղատնտեսական ոլորտում աշխատանքի արտադրողականության բարելավումը, որը կարող է հանգեցնել ավելի մեծ տնտեսական աճի, ընդհանուր բարեկեցության եւ աղքատության ավելի արագ նվազեցման թե՛ գյուղական, թե՛ քաղաքային բնակավայրերում:
Ռազմավարությամբ հաջորդ չորս տարիների համար առաջարկվում է $843 մլն-ի ֆինանսական օժանդակություն՝ Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ), Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ/IFC) ֆինանսական միջոցների հասանելիության ապահովմամբ:
«Երկրի գործընկերության ռազմավարությունը նպատակ ունի աջակցել մասնավոր հատվածում աշխատատեղերի ստեղծմանը միտված Հայաստանի զարգացումը ամրապնդող մոտեցում: Այն նպատակ ունի հզորացնել Հայաստանի զարգացումը տնտեսության մրցունակության խթանման միջոցով, ինչը հնարավոր է աշխատատեղերի ստեղծմանը աջակցող առանցքային բարեփոխումների իրականացմամբ՝ ապահովելով առավել արդյունավետ ու արդարացի սոցիալական ծառայությունների մատուցում»,- նշել է ՀԲ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին:
Ռազմավարության ներքո Հայաստանին աջակցություն կցուցաբերվի հետեւյալ երկու ուղղություններով.
- Մրցունակությանն ու աշխատատեղերի ստեղծմանն ուղղված աջակցություն՝ բիզնես վարելու դյուրինացման, արտահանման ու տուրիզմի խթանման եւ ՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիության բարելավման միջոցով;
- Սոցիալական ծառայությունների մատուցման արդյունավետության ու արդարացիության բարելավմանն ուղղված աջակցություն՝ որակյալ առողջապահական, կրթական ծառայությունները հասանելի դարձնելով բոլորի, հատկապես՝ կանանց համար եւ սոցիալական ապահովության համակարգը ամրապնդելու միջոցով:
Մեկ այլ կարեւոր ներկառուցված եւ մյուս ուղղությունները փոխլրացնող ուղղություն է կառավարման ու հանրային ծառայությունների ոլորտում ձեռնարկվող հակակոռուպցիոն միջոցառումների բարելավումը: Ռազմավարությունը կօգնի վերանայել գոյություն ունեցող հակակոռուպցիոն միջոցները, բարելավել հանրային վարչարարման արդյունավետությունը եւ խորացնել պետական ֆինանսների կառավարման բարեփոխումները:
1992 թ-ից ի վեր, այսինքն՝ Համաշխարհային բանկին Հայաստանի անդամակցության պահից մինչ օրս, տարբեր ծրագրերի համար հատկացվել է $1 746 մլն: Ներկայումս Համաշխարհային բանկի պորտֆելում կա 14 ակտիվ ծրագիր, որոնց ընդհանուր գումարային արժեքը կազմում է $445,4 մլն: Ծրագրերը ներառում են հինգ ներդրումային վարկավորման ծրագիր ենթակառուցվածքների ոլորտում, չորսը՝ սոցիալական ոլորտներում, երեքը՝ հանրային հատվածում, երկուսը՝ տեղեկատվական ու կապի տեխնոլոգիաների եւ գյուղատնտեսության ոլորտներում:
1995թ. Հայաստանը դարձել է ՄՖԿ-ի (IFC) բաժնետեր ու անդամ, իսկ կազմակերպության ներդրումն Հայաստանում կազմում է $271,5մլն, որն ուղղվել է տարբեր ոլորտների 44 ծրագրերի, մասնավորապես՝ ֆինանսական շուկաների, արտադրության ու հանքարդյունաբերության ոլորտներում: IFC-ի կողմից նաեւ մոբիլիզացվել են շուրջ $9 մլն-ի ներդրումներ այլ կառույցների կողմից: IFC-ի խորհրդատվական ծառայությունները մատուցվում են ֆինանսական հատվածի, կայուն էներգիայի, կանոնակարգիչ դաշտի պարզեցման և սննդի անվտանգության հարցերին ուղղված ծրագրերի միջոցով:
ՀԲ-ն նախատեսում է 2014-2017թթ. Հայաստանին տրամադրել $843 մլն-ի օժանդակություն

Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: