2014-ի ՀՀ պետբյուջեով նախատեսվում է խթանել ծնելիությունը
06.11.2013 | 13:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ PanArmenian

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսօր ասել է, որ 2014թ ՀՀ պետական բյուջեի նախագիծը լուրջ սոցիալական ուղղվածության ունի:
Անդրադառնալով բյուջեի նախագծի առանձնահատկություններին` Գագիկ Մինասյանը նշել է, որ «դրանում առկա է եկամուտների 10 % աճ, ծախսերի`8% աճ, իսկ դեֆիցիտը կազմում է 2,6%, ինչը եւս բավական լավ ցուցանիշ է»:
Բանախոսը նշել է, որ սոցիալական ապահովության ոլորտում նախատեսվում է շուրջ 10% աճ, որը մեծապես ուղղվելու է ծնելիության խթանմանը.
«Եթե ներկայումս երրորդ երեխայի համար պետությունը տրամադրում է 430 հազար դրամ, ապա 2014-ի բյուջեով նախատեսված է, որ երրորդ եւ չորրորդ երեխայի դեպքում պետությունը կտրամադրի 1 մլն դրամ, իսկ 5-րդ եւ ավելի երեխայի համար` 1,5 մլն դրամ, որը կտեղավորվի նրա ընտանիքի կապիտալում` հետագա ծախսերը հոգալու համար»:
Գագիկ Մինասյանը կարեւորել է նաեւ առողջապահության, կրթության եւ աշխատավարձերի բարելավման ոլորտերում նախատեսված հատկացումները:
Նա նկատել է, որ սովորաբար պետական աշխատավարձերի բարձրացումը խթան է հանդիսանում մասնավոր սեկտորի աշխատավարձերի բարձրացման համար, ինչը դրական ազդեցություն կունենա ՀՀ տնտեսական աճի վրա:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: