Կոնվերս Բանկը գործարկել է «Կոնվերս Տրանսֆեր» փոխանցումների համակարգը

04.11.2013 | 16:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական Բանկի թույլտվությամբ Կոնվերս Բանկն ու Հայփոստը այսուհետ հնարավորություն են ստացել իրականացնել դրամական փոխանցումներ նոր «Կոնվերս Տրանսֆեր» համակարգով:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Կոնվերս Բանկում, համակարգը նախատեսված է ֆիզիկական անձանց կողմից ոչ առեւտրային փոխանցումների համար եւ հնարավորություն է տալիս փոխանցումներն իրականացնել առանց հաշվի բացման:

«Այն հատկապես հարմար է այն անձանց համար, ովքեր ցանկանում են արագ գումարներ փոխանցել իրենց հարազատներին եւ մտերիմներին ՀՀ մարզերի, քաղաքների եւ նույնիսկ ամենահեռավոր գյուղերի միջեւ: Մոտ ապագայում   «Կոնվերս Տրանսֆեր» համակարգով դրամական փոխանցումներ կիրականացվեն  նաեւ արտերկրից»,- նշել են բանկում:  

Ցանկության դեպքում «Կոնվերս Տրանսֆեր» համակարգին կարող են անդամակցել հայաստանյան բոլոր բանկերը եւ դրամական փոխանցումներ իրականացնելու թույլտվություն ունեցող կազմակերպությունները:

«Կոնվերս Տրանսֆեր» համակարգի ստեղծումը պայմանավորված է Կոնվերս Բանկի 2013-2015թթ. հեռանկարային զարգացման ծրագրով: Բանկը շարունակապես ձգտում է ընդլայնել իր ծառայությունների շրջանակը եւ բարձրացնել սպասարկման որակը՝ ներդնելով նոր ու ժամանակակից բանկային ծառայություններ: Մասնավորապես, բանկի հիմնական ուղղություններից է հանդիսանում նաեւ դրամական միջոցների փոխադրման ժամանակակից եւ որակյալ համակարգերի զարգացումը, նշված է բանկի հաղորդագրության մեջ:


Դիտում՝ 5296
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW