Թիմ Քոֆլինը կթողնի Lydian International-ի ղեկավարի պաշտոնը

31.10.2013 | 13:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Lydian International-ի գլխավոր տնօրեն եւ նախագահ Թիմ Քոֆլինը տարեվերջին կթողնի իր պաշտոնը` մնալով ընկերության Խորհրդի կազմում:

Lydian International-ի դուստր ձեռնարկություն Գեոթիմին է պատկանում Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման իրավունքը:

Lydian-ը հայտնել է, որ անցումային շրջանում ընկերության տնօրենների խորհուրդը կզբաղվի նոր գլխավոր տնօրենի ընտրությամբ:

Թիմ Քոֆլինն իր խոսքում նշել է, որ առաջնորդել է ընկերությունը` 2005 թվականին Ամուլսարի հանքավայրի հայտնաբերումից ի վեր: «Այժմ եկել է ժամանակը, որ ես վայր դնեմ լիազորություններս եւ Lydian-ի խորհուրդը գտնի նոր գլխավոր տնօրենի, ով կգլխավորի ընկերության անցումը զարգացման եւ աճի հաջորդ փուլ», - ասել է Թիմ Քոֆլինը:

Նշենք նաեւ, որ վերջերս Lydian International-ը նշանակել է նաեւ նոր գործառնությունների տնօրեն՝ Պերուում, Բրազիլիայում, Չիլիում եւ Կանադայում հանքարդյունաբերության ոլորտում նախկինում տարբեր գործառնական պաշտոններ զբաղեցրած Մարկ Լեդուկին:

Դիտում՝ 1513

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW