Ինեկոբանկը առեւտրային ընկերություններին կֆինանսավորի բարելավված պայմաններով

28.10.2013 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ինեկոբանկը առեւտրով զբաղվող կազմակերպություններին եւ տեղական արտադրողներին այսուհետ առաջարկում է ֆինանսավորման ամբողջական գործիքակազմ առավել հասանելի եւ շահավետ պայմաններով: Նախատեսվում է տոկոսադրույքի իջեցում, գրավի պայմանների պարզեցում եւ ֆինանսավորման հնարավորություն՝ 3 ամսից մինչեւ 7 տարի ժամկետով:

«Առաջարկը պայմանավորված է Ամանորի նախօրեին վաճառքների կտրուկ ավելացմանը նախապատրաստվելու հաճախորդների նախաձեռնությունների արդյունքում տարեցտարի նկատվող ֆինանսավորման սեզոնային պահանջարկի ավելացմամբ: Մենք ձգտում ենք հաճախորդներին առաջարկել այն ծառայությունները, որոնց կարիքը նրանք ունեն ժամանակի տվյալ պահին: Հաշվի առնելով մեր աչալուրջ մոտեցումը հաճախորդների սպասարկման որակի հանդեպ եւ որոշումների ընդունման գործընթացների արագությունը՝ հաճախորդներին Ինեկոբանկում սպասարկվելը միշտ եղել է հարմար եւ շահավետ: Այս նոր առաջարկը էլ ավելի կնպաստի մեր հաճախորդների բիզնեսի զարգացմանը՝ տնտեսության առկա իրավիճակում» , - նշել է Ինեկոբանկ ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ Արամ Բալոյանը:

Առեւտրի ֆինանսավորման գործիքակազմը ներառում է կարճաժամկետ եւ երկարաժամկետ վարկեր, գնման պատվերի ֆինանսավորում, ակրեդիտիվներ, միջազգային եւ տեղական երաշխիքներ, ֆակտորինգ եւ այլ գործիքներ, այդ թվում՝ հաճախորդների անհատական պահանջարկի հիման վրա մշակված համալիր մեխանիզմներ:

«Ելնելով Ինեկոբանկի հաճախորդամետ քաղաքականությունից, ինչպես նաեւ հաճախորդների հետ երկարաժամկետ փոխհարաբերությունների կառավարման ռազմավարական առաջնայնությունից` հաճախորդին մոտեցումը մշտապես անհատական է եւ ֆինանսավորման գինը պայմանավորված է լինելու մի շարք գործոններով, որոնցից առաջնայինը տվյալ հաճախորդի համագործակցության ծավալն է Ինեկոբանկի հետ բոլոր ծառայությունների գծով եւ տվյալ վարկի ռիսկի մակարդակը», - Մեդիամաքս-ին հայտնել են բանկում:

Դիտում՝ 5836
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW