«Սթար»-ի պարտքն ավելի քան $ 4 մլն է

17.10.2013 | 10:12 Գլխավոր էջ / Նորություններ /

2013թ. հուլիսին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարվեց «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերության` «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու վերաբերյալ հայցը:

«Սթար Դիվայդ»-ի դեմ պարտապանների ու նոր պահանջների թիվը գնալով աճում է: ՄեդիամաքսBanks.am պորտալը փորձել է պարզել պահանջների նախնական ծավալն ու սնանկության գործի ընթացքը` զրուցելով Սնանկության գործով կառավարչի եւ Սթար-ի ներկայացուցչի հետ:

Սեպտեմբերի 28-ի դրությամբ, «Սթար Դիվայդ»-ի նկատմամբ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը ներկայացրել է  3 643 818.53 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (1 մլրդ 479 մլն 390 հազար 108 դրամ) ապահովված պահանջ: 6 308 377 դրամի պահանջ է ներկայացրել «Մուշ Մեդա» ՍՊԸ-ն, 4 243 000 դրամ`«Նիկոլա Ինտերնեյշնլ Արմենիա» ՍՊԸ-ն:   

Հոկտեմբերի 8-ի տվյալներով, «Սթար Դիվայդ»-ի նկատմամբ ներկայացված պահանջները հետեւյալն են. «Կրիոսան» ՍՊԸ` 9 482 730 դրամ, «Գուդվիլ» ՍՊԸ` 4 415 721 դրամ,  «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ` 212 020 024,0  դրամ, Ա/Ձ Հասմիկ Գրիգորյան` 3 734 233 դրամ,  «Սամեգա» ՍՊԸ` 1 231 610 դրամ, «Քեսաբ Գրուպ» ՍՊԸ` 2 495 090 դրամ, «ՀՍՌ Ֆարինա» ՍՊԸ` 272 847,46 դրամ, «Գուդ Կրեդիտ» ՈւՎԿ ՍՊԸ`  2 257 040 դրամ:

Ընդհանուր առմամբ, վերոնշյալ պահանջների հանրագումարը, որը նախնական է եւ դեռեւս հաստատված չէ դատարանի կողմից, կազմում է 1 մլրդ 725 մլն 851 հազ. 750 դրամ: Եթե դրան գումարենք նաեւ սնանկության հիմք հանդիսացած «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերության պահանջը, որը կազմում է 71 մլն 845 հազար դրամ, ապա «Սթար դիվայդ»-ի նախնական պարտքը կազմում է  1 մլրդ 797 մլն 659 հազար 750 դրամ: Դոլարային արտահայտմամբ այն հավասար է  $4 մլն 428 հազարի:   

«Սթար»-ի սնանկության գործերով կառավարիչ Արման Սարգսյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է, որ «ներկայումս իրականացվում է պարտատերերի կողմից ներկայացված պահանջների հաստատման գործընթացը: Երբ դատարանի կողմից կլինի հաստատված պարտատերերի վերջնական ցուցակ, կկայանա նրանց հետ առաջին հանդիպումը»:

Արման Սարգսյանը նշել է, որ «Սթար»-ի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, Սնանկության մասին ՀՀ օրենքի համաձայն, չի կարող խանգարել սնանկության գործի ընթացքին:

«Սթար» առեւտրային ցանցից տեղեկացանք, որ ընկերությունը մնում է այն գաղափարին, որ չի գնալու սնանկացման ուղղությամբ եւ այդ իսկ պատճառով պատրաստ է բողոքարկել որոշումը դատական բոլոր ատյաններում: Անդրադառնալով առողջացման ծրագրին` «Սթարում»-ում հայտնել են, որ «ընկերության աշխատակազմի օպտիմիզացիայի գործընթացն արդեն ավարտվել է, որին կհաջորդի կայունացման, այնուհետեւ` զարգացման փուլը»:

Սնանկության հանձնաժողովի նախագահը, սակայն, նշում է, որ ֆինանսական առողջացման ծրագրի մասին կորող ենք խոսել միայն այն ժամանակ, երբ դատարանի կողմից կլինի հաստատված պարտատերերի ցանկը:

Գործի վերաբերյալ հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 15-ին:

Պատրաստեց Սիրանուշ Եղիազարյանը:

Դիտում՝ 5109
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW