«Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակներում նախօրեին կազմակերպվել էր «Ֆինանսական շրջագայություն» դեպի Հայաստանի ֆինանսական կառույցներ:Զարգացման Հայկական Բանկը՝ պահպանելով ավանդույթները, այս անգամ եւս իր դռներն էր բացել բոլոր նրանց համար, ովքեր կարեւորում են եւ հետաքրքրված են ֆինանսական համակարգով: «Շրջագայություն ավտոբուսով» ծրագրի մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց փոքրիկ էքսկուրսիա կատարել Զարգացման Հայկական Բանկում, մոտիկից ծանոթանալ բանկի գործունեությանը, սպասարկման հնարավորություններին եւ ստանալ հարցերի պատասխանները:«Իմ ֆինանսների միամսյակ» ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 1-ին եւ կեզրափակվի հոկտեմբերի 31-ին՝ միանալով Խնայողությունների միջազգային օրվան: Նախատեսված է, որ ծրագրի ընթացքում Երեւանում եւ մարզերում կիրականացվեն տեղեկատվական եւ ուսուցողական մի շարք միջոցառումներ՝ «Երազանքների պատի» կառուցում, բազմատեսակ մրցույթներ, հանդիպումներ ու սեմինարներ դպրոցներում ու համալսարաններում, ինտերակտիվ դասընթացներ եւ այլն: Tweet Դիտում՝ 4680