Գրանցվել է Իրանա-ամերիկյան առեւտրային պալատը

14.10.2013 | 11:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Թեհրանում որպես հասարակական կազմակերպություն գրանցվել է Իրանա-ամերիկյան առեւտրային պալատը:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ մասին ասել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Վալիուլա Սեյֆը:

«Այդ որոշումը կայացվել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի նյույորքյան այցից հետո: Այն ուղղված է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրական կապերի դյուրացմանը եւ ակտիվացմանը, առաջին հերթին՝ իրանական ծագում ունեցող ամերիկացի գործարարների հետ»,- նշել է նա:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հասան Ռուհանիի կարգադրությամբ Իրանում սկսել են դիտարկել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ուղիղ չվերթների վերականգնման հնարավորության հարցը:

Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել էին 1979 թվականին՝ Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից հետո:

Դիտում՝ 3286

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW