Արա Պետրոսյան. «Ո՞վ է ասել, որ Հայաստանում տուրիզմը թանկ է»

10.10.2013 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը այսօր լրագրողների հետ զրույցում հերքել է Հայաստանում տուրիզմը թանկ լինելու մասին կարծիքը:

«Ո՞վ է ասել, որ  Հայաստանում տուրիզմը թանկ է: Եթե համեմատենք նույն Վրաստանի հետ, ապա կտեսնենք, որ մեր երկրում գները 20%-ով մատչելի են: Առաջին կիսամյակում ներգնա տուրիզմը աճել է 14.3%-ով, ներքին տուրիզմը՝ 14.5%-ով: Զբոսաշրջությունը դեպի Արցախ աճել է 20-25%: Թվերը խոսուն են: Սրանք պաշտոնական թվեր են: Մենք վիճակագրությունը վարում ենք միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան»,- ասել է Արա Պետրոսյանը:
 
«Եթե Հայաստանում զբոսաշրջության գները մատչելի չլինեին, ոչ ոք Հայաստան չէր գա հանգստանալու: Տարեց տարի զբոսաշրջիկների թիվը մեծանում է: Մարդիկ 100 հոգով գալիս են Հայաստան` հարսանիք նշելու: Ուրեմն` ձեռնտու է»,- իր հերթին նշել է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը:

Դիտում՝ 4110
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW