OeEB-ը Ամերիաբանկին $ 15 մլն վարկ կտրամադրի

30.09.2013 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ավստրիական զարգացման բանկը (OeEB) Ամերիաբանկին $ 15 մլն վարկ կտրամադրի, որի 70%-ն ուղղվելու է Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների, իսկ 30%-ը` վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանը:

Վարկը տրամադրվում է 8 տարի ժամկետով:

«Փոքր եւ միջին բիզնեսը մեծ նշանակություն ունի Հայաստանի տնտեսության զարգացման ու կայունության  համար, այն  ապահովում է երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 43%-ը եւ աշխատատեղերի զգալի մասը: Այս երկարաժամկետ ֆինանսավորումն էապես կնպաստի Հայաստանում ՓՄՁ-ների գործունեության զարգացմանն ու հետագա ընդլայնմանը, ներքին ու արտաքին շուկաներում նրանց մրցունակության բարձրացմանը», - ասված է Ամերիաբանկի հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 1663

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW