Քննարկվում են բաժնեմասնակցային ֆինանսավորման եւ ներդրումային խնդիրները

25.09.2013 | 11:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Երեւանում բացվել է համաժողով՝ նվիրված Հայաստանում բաժնեմասնակցային ֆինանսավորման եւ ներդրումային խնդիրներին:

ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության  «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի եւ Փոքր ձեռնարկությունների աջակցման ֆոնդերի (ՓՁԱՖ) կազմակերպած համաժողովի նպատակն է միջազգային ներդրումային կազմակերպությունների եւ Հայաստանի գործարար համայքնի միջեւ կապերի հաստատումը, երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելու հնարավորությունների եւ խնդիրների քննարկումը:

ՓՁԱՖ գործադիր նախագահ եւ համահիմնադիր Հուբերտուս Վան դեր Վաարտը նշել է, որ «ՓՁԱՖ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրի  միտված է բարձր տեխնոլոգիաների, դեղագործության, պտուղ-բանջարեղենի վերամշակման եւ զբոսաշրջության ոլորտում ներդրումների խթանմանը: Նշված ոլորտների զարգացումը կնպաստի  նաեւ տնտեսական աճին»:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության Տնտեսական աճի գրասենյակի տնօրեն Նարեն Չանմուգամը նշել է, որ «աջակցության համար ընտրվել են այն ոլորտները, որոնք աճի մեծ ներուժ ունեն»:

«Տնտեսության եւ արտահանման դիֆերսիֆիկացիան այսօր մեր կարեւոր մարտահրավերներն են հանդիսանում: «Ի-Դի-Էմ-Սի»-ի եւ Փոքր ձեռնարկությունների աջակցման ֆոնդերի ծրագիրն այլընտրանքային հնարավորություն է մասնավոր հատվածի համար՝ ֆինանսական միջոցներ ձեռք բերելու առումով: Այն կաջակցի ՓՄՁ-ներին ստանալ լրացուցիչ ֆինանսավորում, ինչը կնպաստի վերջիններիս մրցունակ զարգացմանը»,- ասել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը

Ծրագրի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ ծրագրի շրջանակներում մոտ $100 մլն հավաքագրելով կկարողանան նպաստել նշված ոլորտների զարգացմանը:

Համաժողովի ընթացքում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի,  Միջազգային ֆինանսական կորպորացիայի հայաստանյան գրասենյակների եւ «Ամերիաբանկ»-ի ներդրումային բանկային ծառայությունների ներկայացուցիչները ներկայացրել են Հայաստանում ծավալվող ներդրումային եւ ֆինանսական գործունեությունը:

Մասնակիցները ծանոթացել են ՓՁԱՖ Կովկասի աճի ֆոնդի գործունեությանը, որը 2012-ից ներդրումներ է կատարում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ՓՄՁ-ներում:

Դիտում՝ 1634
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW