Նախօրեին Հրազդանում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը, որը Կոտայքի մարզի բնակիչներին ներկայացնում է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը, ինչպես նաեւ Կենտրոնական Բանկի (ԿԲ) գործունեությունը:Ցուցահանդեսը կտեւի մինչեւ սեպտեմբերի 29-ը՝ այս ընթացքում կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես: «Երեւանի դպրոցականներն այցելում են Կենտրոնական Բանկ եւ ծանոթանում են բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: ԿԲ-ի այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ընձեռել նաեւ մարզերի աշակերտների և բնակիչների համար»,-նշել են Կենտրոնական Բանկում : Ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ են ԿԲ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել Վանաձորում, Ստեփանակերտում, Իջեւանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում, Աշտարակում եւ Արտաշատում: Tweet Դիտում՝ 2816