Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է Մաքսային միությանն անդամակցելու նպատակով իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների ցանկը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանն ասել է, որ Մաքսային միությանը անդամակցելու բանակցային գործընթացը նախապատրաստելու նպատակով կստեղծվեն համապատասխան համակարգող հանձնաժողով եւ ոլորտային 7 աշխատանքային խմբեր:Այսպես, 1-ին խումբը քննարկելու է պայմանագրի ընդհանուր դրույթները, 2-րդը զբաղվելու է սակագների հետ կապված հարցերով, 3-րդը՝ ոչ սակագնային կարգավորման հետ կապված հարցերով (խոսքը տեխնիկական խոչընդոտների մասին է, որոնք պետք է վերացվեն):Փոխնախարարը հավելել է, որ 4-րդ խումբը զբաղվելու է տեխնիկական կարգավորման հետ կապված հարցերով, 5-րդը՝ հարկային եւ մաքսային հարցերով, 6-րդը՝ ենթակառուցվածքների ուսումնասիրությամբ, 7-րդը՝ մրցակցության հարցերով:“Շատ կարեւոր է, որ ընդունված որոշումը կյանքի կոչենք հնարավորինս սեղմ ժամկետներում, որպեսզի երկիրը կարողանա օգտվել Մաքսային միության կողմից տրամադրվող հնարավորություններից”,- ասել է Կարինե Մինասյանը: Tweet Դիտում՝ 4471