Telcell-ի տերմինալների քանակը հատել է 1000-ի սահմանագիծը

12.09.2013 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Telcell («Թել-Սել» ՓԲԸ) ընկերության պրոցեսինգային կենտրոնին միացված վճարումների ընդունման կետերի քանակը հատել է 1000-ի սահմանագիծը:

«Այս իրադարձությունը համընկել է ընկերության գործունեության 6-ամյակի հետ: Մասնավորապես, 2007թ. օգոստոսի 4-ին Telcell վճարային համակարգը կատարեց առաջին գործարքը Vivacell-MTS-ի օգտին: Այդպիսով Հայաստանում ստեղծվեց վճարումների ընդունման առաջին ցանցը՝ ինքնասպասարկման տերմինալների կիրառմամբ»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ:

Ընկերությունում նշել են, որ 6-ամյա գործունեության ընթացքում Telcell-ը միշտ առաջատար դիրքեր է ունեցել շուկայում  եւ ապագայում եւս կպահպանի այդ դիրքերը` շեշտը դնելով էլեկտրոնային ֆինանսական հաշվարկների ոլորտի նորարարության վրա:

Բիզնեսի կայուն եւ դինամիկ աճը հնարավոր է դարձել նաեւ ի շնորհիվ հայկական բանկերի ակտիվ միացմանը Telcell վճարային համակարգին: Մասնավորապես, 2011-2013թ.թ. Telcell համակարգի մասնակից են դարձել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, Անելիք Բանկը, Պրոմեթեյ Բանկը, ՊրոԿրեդիտ Բանկը, Արցախբանկը, Ինեկոբանկը:  Իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Արդշինինվեստբանկը ստեղծել են սեփական տերմինալային ցանցերը` օգտագործելով  Telcell-ի տեխնոլոգիաները:

 «6 տարի առաջ «Թել-Սել»-ը, սկիզբ դնելով բոլորովին նոր բիզնես ուղղությանը, Հայաստանում ստեղծեց էլեկտրոնային վճարումների շուկան: Telcell վճարային համակարգը ոլորտի մյուս մասնակիցներից առաջինը հատեց վճարումների ընդունման կետերի 1000-ի սահմանը` հաստատելով իր առաջատար դիքերը էլեկտրոնային առեւտրում: Հետագայում Telcell-ը ծրագրում է էապես մեծացնել բիզնեսի ծավալներն ու աշխարհագրությունը»,- նշել է  «Թել-Սել» ՓԲԸ տնօրեն Արամ Ազատյանը:

Դիտում՝ 4933
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW