Երեւան: Մեդիամաքս: Փարպի համայնքում կայացել է ֆուտբոլային մարզադաշտի բացման արարողությունը, որը կառուցվել է համայնքի եւ բարերար Ռուբեն Վարդանյանի համատեղ ջանքերով ։Փարպիի մարզադաշտի բացումը սեպտեմբերի 11-ին կատարեցին համայնքի ղեկավար Իշխան Առաքելյանը եւ ծրագրի ղեկավար Արթուր Ամիրխանյանը։ Մարզադաշտը իր օրհնությամբ լուսավորեց Մուղնու Սուրբ Գեւորգ վանքի վանահայր Եղիշեն։Իշխան Առաքելյանը հայտնեց, որ ֆուտբոլի դաշտի կառուցման մեջ իր ավանդը ներդնելու համար Ռուբեն Վարդանյանը կպարգեւատրվի «Ղազար Փարպեցի» ոսկե մեդալով։Միջոցառմանը ներկա էր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի Ֆուտբոլի եւ թենիսի ամբիոնի վարիչ Արամ Գրիգորյանը, որը համայնքի երեխաներին նվիրեց ֆուտբոլային գնդակներ եւ մասնագիտական գրականություն։Բացման արարողությանը հաջորդեց «Բանանց» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան երկու թիմերի հանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։Բացի ֆուտբոլային մարզադաշտից, Փարպի համայնքում նախատեսվում է կառուցել նաեւ սպորտային համալիր, բասկետբոլի եւ վոլեյբոլի դաշտեր։ Tweet Դիտում՝ 3772