Վարչապետը հանդիպել է Կլաուս Շվաբի հետ

11.09.2013 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Դալիան քաղաքում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովին:

Նախքան համաժողովի մեկնարկը վարչապետը հանդիպել է Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր եւ գործադիր նախագահ Կլաուս Շվաբին:

Նրանք մտքեր են փոխանակել տնտեսական զարգացումների, համաշխարհային տնտեսության հնարավոր մարտահրավերների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի տնտեսական կառուցվածքին, նախատեսվող ծրագրերին, տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ կատարվող քայլերին:     

Համաժողովին, որին մասնակցում են աշխարհի մի շարք երկրների կառավարությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, կդիտարկվեն համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող գործընթացները:

Դիտում՝ 1349

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW