Ստեղծվում է կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամ

05.09.2013 | 14:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն իր այսօրվա որոշմամբ հիմնադրել է կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամ եւ հաստատել է դրա կանոնադրությունը:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնական նպատակը պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների` ճշգրտված տարեկան գնաճով վերադարձելիություն երաշխավորող ֆոնդի կառավարումն է:

Դիտում՝ 2005

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW