KfW-ն €550 հազարի դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին

05.09.2013 | 13:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գերմանական KfW բանկը «IWRM/Ախուրյան գետ» ծրագրի շրջանակներում մատուցվելիք փորձագիտական ծառայություններ իրականացնելու նպատակով €550 հազար գումարի չափով դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին:

«IWRM/Ախուրյան գետ» ծրագրի շրջանակներում, համաձայն մրցույթի պայմանների, պետք է իրականացվեն խորհրդատվական ծառայություններ, մասնավորապես, Ախուրյանի գետավազանի կառավարման պլանի մշակում, ոռոգման համակարգի տեխնիկատնտեսական հիմնավորում, մանրամասն նախագծի եւ մրցութային փաստաթղթերի պատրաստում եւ այլն:

2012թ. մայիսի 2-ի ֆինանսավորման համաձայնագրով KfW-ի հատկացրած դրամաշնորհը կազմում է €250 հազար:

Դիտում՝ 1542

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW