Առաջարկներ կարվեն մրցունակության ՀՀ դիքերը բարելավելու համար

05.09.2013 | 12:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում պետական գերատեսչություններին հանձնարարել է ուսումնասիրել 2013-2014թթ. Համաշխարհային մրցունակության զեկույցն ըստ ոլորտների եւ մեկ շաբաթվա ընթացքում առաջարկություններ ներկայացնել:

Տիգրան Սարգսյանն ասել է, որ «դեռեւս կան չափանիշներ, որտեղ մենք անելիքներ  ունենք»:

Զեկույցում արձանագրված թերությունների շարքում վարչապետը, մասնավորապես նշել է կառավարման դպրոցների որակը, մաքսային գործընթացների բեռը, արտահանման մասնաբաժինը համախառն ներքին արդյունքի մեջ եւ այլն:

2013-2014 թթ. Համաշխարհային մրցունակության զեկույցում Հայաստանն իր դիրքը բարելավել է 3 կետով` 148 երկրների թվում զբաղեցնելով  79-րդ տեղը:

Դիտում՝ 1477

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW