Գ. Բեգլարյանը «Հյուսիս-հարավ»-ի շինարարներից պահանջել է «անթերի աշխատանք»

28.08.2013 | 10:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը «անթերի աշխատանք» է պահանջել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրն իրականացնող ֆրանսիական «Սաֆեժ» եւ իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունների ներկայացուցիչներից:

Օգոստոսի 27-ին նախարարը հանդիպել է «Սաֆեժ»-ի եւ «Իզոլյուքս Կորսան»-ի ընկերությունների ներկայացուցիչներին`շինարարական աշխատանքների ընթացքը քննարկելու համար:

Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, «Գագիկ Բեգլարյանը եւս մեկ անգամ հստակ պահանջ ներկայացրեց ընկերությունների ներկայացուցիչներին, որպեսզի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի աշխատանքներն իրականացվեն համապատասխան որակով եւ ավարտվեն սահմանված ժամկետներում»:  

«Մենք պահանջում ենք անթերի աշխատանք: Տրանսպորտի եւ կապի նախարարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել, որպեսզի  Հայաստանի համար խոշոր ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիրը կյանքի կոչվի»,-ասել է նախարարը:

Ընկերությունների ներկայացուցիչները հավաստիացրել են, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք»-ի շինարարական աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետներում:
 

Դիտում՝ 5060

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW