Երեւան: Մեդիամաքս: «ՏաԹեւեր» ճոպանուղու ծառայություններից ս.թ. հուլիսին օգտվել են 17 161 ուղեւորներ, որոնց մեծամասնությունը Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի քաղաքացիներ են եղել: Ինչպես վկայում են ճոպանուղու ուղեւորների հարցման արդյունքները, հուլիսին հարցվածների 91%-ից ավելին առաջին անգամ են «ՏաԹեւեր» ճոպանուղու ուղեւոր դարձել: Հարցվածներ մեծամասնությունը (99%) գոհ են մնացել Հալիձորից Տաթեւ «թռիչքից» ` բարձր գնահատելով ծառայության եւ անվտանգության մակարդակը: Մասնավորապես, 711 հարցված զբոսաշրջիկներից 673-ը հայտնել են, որ ճոպանուղու խցիկում իրենց «լիակատար անվտանգ են զգացել»: «ՏաԹեւեր»-ի արտասահմանցի ուղեւորների մեծամասնությունը հայկական ծագում ունեն (52%): «ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրինությունը պարբերաբար հարցումներ է իրականացնում զբոսաշրջիկների շրջանում` ծառայության որակի կատարելագործման նպատակով:«ՏաԹեւեր» ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին` «Տաթեւի վերածնունդ» նախագծի շրջանակներում: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹեւեր»-ը գրանցվել է Գինեսի միջազգային ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղին: Tweet Դիտում՝ 3475