Կոնվերս Բանկը կհովանավորի հայկական անիմացիայի հոբելյանական ցուցադրումները

14.08.2013 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկը եւ ՌԵԱՆԻՄԱՆԻԱ միջազգային անիմացիոն կինոփառատոնի կազմակերպիչները նախաձեռնել են հայկական անիմացիայի 75-ամյակին նվիրված ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ:

Դրանք տեղի կունենան օգոստոսի 17-ից հոկտեմբերի 31–ը՝ յուրաքանչյուր շաբաթ երեկո, Երեւանի Սիրահարների այգու Ռոբերտ Պողոսյանի ամֆիթատրոնում, որտեղ այցելուները հնարավորություն կունենան վայելելու հայկական անիմացիայի վարպետների սիրված ֆիլմերը, հայտնել են բանկում:

Հոկտեմբերի 26-ին մեկնարկելու է նաեւ ՌԵԱՆԻՄԱՆԻԱ միջազգային անիմացիոն 5-րդ կինոփառատոնը, որը կընթանա մինչեւ հոկտեմբերի 31-ը: Հայ անիմատորների հետ միասին փառատոնին հրավիրված են մասնակցելու արտերկրի անիմացիոն արվեստի առաջատար մասնագետները:

Բանկի նախաձեռնությամբ Հայկական անիմացիայի հոբելյանական ծրագրի շրջանակներում կանցկացվի նաեւ «Լավագույն անիմացիոն հոլովակ» թեմատիկ մրցույթ, որի նպատակն է խթանել հայ երիտասարդ անիմատորների գործունեությունը։ Մրցույթի հաղթողների համար Կոնվերս Բանկը սահմանել է հատուկ մրցանակներ, որոնք կհանձնվեն ՌԵԱՆԻՄԱՆԻԱ փառատոնի ավարտին:

Դիտում՝ 2952

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW