Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետն այսօր հանձնարարել է ծառայության սահմանային հսկիչ կետերին Բրազիլիայից, Բելառուսից, Նիդեռլանդներից, ԱՄՆ-ից եւ Նոր Զելանդիայից ներկրվող սննդամթերքի նմուշառում կատարել՝ լաբորատոր փորձարկումներով տվյալ բեռի անվտանգությունը որոշելու համար:Ինչպես նշված է ծառայության մամուլի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ստուգվելու է այդ սննդամթերքում աղիքային ցուպիկի եւ սալմոնելային հարուցիչի առկայության փաստը, ընդ որում նմուշառում է կատարվելու՝ անկախ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնությունը որոշող չափանիշների հիման վրա գնահատման արդյունքից եւ ուղեկցող փաստաթղթերի առկայությունից:Նշենք, որ ստուգման համար հիմք են հանդիսացել ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, որ Բրազիլիայից՝ սառեցված եւ պահածոյացված միս, այդ թվում՝ թռչնամիս, Բելառուսից՝ ապխտած միս եւ կաթնաշոռ, Նիդեռլանդներից՝ պանիր, ԱՄՆ-ից՝ թռչնամիս եւ ձուկ, Նոր Զելանդիայից՝ ոչխարի միս ներկրելու դեպքում ներկրված սննդամթերքի մեջ աղիքային ցուպիկ եւ սալմոնելայի հարուցիչ կարող է հայտնաբերվել: Tweet Դիտում՝ 4228