ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը եւ USAID տնօրենը հանդիպել են ֆինանսների նախարարին
07.08.2013 | 15:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://www.yerevanreport.com

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քերին Հիլիարդն այսօր հանդիպել են ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին:
Հանդիպման ընթացքում, ի թիվս փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, քննարկվել են նաեւ հոկտեմբերին Վաշինգտոնում կայանալիք Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի ամենամյա հանդիպման նախապատրաստական աշխատանքները, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: