ՀԲՄ գործադիր տնօրենը նշանակվել է ֆոնդային բորսայի դիտորդ խորհրդի անդամ
06.08.2013 | 11:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ www.usfst.com

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի դիտորդ խորհրդի անդամ:
Սեյրան Սարգսյանն իր կարիերան սկսել է 1996թ.-ից՝ աշխատելով Հայաստանի եւ ԱՄՆ-ի ֆինանսական համակարգի տարբեր կազմակերպություններում, հայտնել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում:
2006թ.-ից Սեյրան Սարգսյանն ընդունվել է աշխատանքի Հայաստանի Բանկերի Միությունում, որտեղ նախ զբաղեցրել է գործադիր տնօրենի, այնուհետեւ 2006-ից 2011թթ.՝ փոխնախագահի պաշտոնները: Ներկայումս նա հանդիսանում է Հայաստանի Բանկերի միության գործադիր տնօրեն:
Սեյրան Սարգսյանն ավարտել է ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ունի թեկնածուի գիտական աստիճան՝ շնորհված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից, ինչպես նաեւ մագիստրոսի կոչում` ԱՄՆ-ի Այովայի պետական համալսարանի կողմից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: