Cinnabon-ի հայաստանյան ֆրանշիզային գործընկերները մուտք կգործեն Վրաստան

30.07.2013 | 10:32 Գլխավոր էջ / Նորություններ /

Ամերիկյան Ատլանտայում տեղակայված Cinnabon միջազգային ցանցը հայտարարել է Վրաստան մուտք գործելու վերաբերյալ ֆրանշիզային պայմանագրի ստորագրման մասին:

Ըստ համաձայնագրի, ֆրանշիզային գործընկեր՝ Երեւանում տեղակայված ԲրենդՍիթի ՍՊԸ-ն հաջորդ 6 տարվա ընթացքում Վրաստանում 7 Cinnabon խանութ կբացի:

Ֆրանշիզային համաձայնագրի գործընկերներ Սեմ Սամուելյանը եւ Ստեփան Փանոսյանը պլանավորում են առաջին Cinnabon-ը Թբիլիսիում բացել 2014-ին:

Սեմ Սամուելյանը եւ Ստեփան Փանոսյանը կառավարում են նաեւ KIA Motors, Paul Bakeries, Segafredo, Zanetti եւ Southern Fried Chicken հայաստանյան ֆրանշիզները:

«Մենք ուրախ ենք աշխատել այնպիսի հեղինակավոր գործարարների հետ, ինչպիսիք են պարոն Սամուելյանը եւ պարոն Փանոսյանը եւ ներկայացնել մեր արտադրանքը Վրաստանում», - ասել է FOCUS Brands International-ի նախագահ Մայք Շաթաքը, որի գլխավորած ընկերությունը պատասխանատու է Cinnabon-ի եւ այլ բրենդների միջազգային առաջխաղացման համար:  

Դիտում՝ 10345

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW