Վարչապետն այցելել է «Նատֆուդ» գործարան

29.07.2013 | 13:43 Գլխավոր էջ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Նատֆուդ» մսամթերքի վերամշակման գործարան:

ՀՀ կառավարության 2009 թ. որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությանը տրվել էր  ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու թույլտվություն:

Ընկերությունը Երեւանի Նոր Նորք համայնքում կառուցել է մսամթերքի վերամշակման ժամանակակից գործարան, որի համար պահանջվող ներդրումը կազմել է շուրջ $ 26 մլն:

1998 թ. գործող մսամթերքի «Բիելլա» արտադրամասի հիման վրա հիմնադրված «Նատֆուդ»  ՓԲԸ-ն 2008 թ. ձեռնամուխ էր եղել մսամթերքի նոր արդիական գործարանի կառուցմանը, որը շահագործման է հանձնվել 2013 թ. հունվարին:

Ներկայումս ընկերությունում աշխատում է շուրջ 120 մարդ: Արտադրական ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում աշխատատեղերի քանակը կկազմի շուրջ 180:

Դիտում՝ 8605
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW