FlyGeorgia-ն օգոստոսից կանոնավոր չվերթներ է իրականացնելու Երեւան

26.07.2013 | 12:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վրացական FlyGeorgia ավիաընկերությունը օգոստոսից ամսից սկսելու է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Երեւան:

Թբիլիսիում տեղակայվող FlyGeorgia-ն օգոստոսի երկրորդ շաբաթվանից սկսելու է չվերթներ իրականացնել Երեւան, ասել է ավիաընկերության գլխավոր տնօրեն Շին Թոմասը (Shiin Thomas), հաղորդում է Routes-news.com-ը:

FlyGeorgia-ն շաբաթական 6 չվերթ է իրականացնելու դեպի Երեւան:

Ընկերության տնօրենը նաեւ նշել է, որ ավիաընկերությունը պլանավորում է Airbus A319-ից եւ A320-ից կազմված իր ավիապարկը համալրել նաեւ 50-տեղանոց կանադական Bombardier CRJ200-ով:

Դիտում՝ 1606
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW