Ադրբեջանում վճարվել է սովետական ավանդների ավելի քան $760 մլն փոխհատուցում

22.07.2013 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ադրբեջանում ԽՍՀՄ Սբերբանկի 1 619 938 ներդրողներ կամ նրանց ժառանգները ստացել են շուրջ 597 միլիոն մանաթի ($760 մլն) փոխհատուցում:

Ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովն ասել է, որ ավանդների փոխհատուցման մասին Ադրբեջանի նախագահի հրամանագիրը «պատմական էր եւ ճանապարհ հարթեց այդ լուրջ խնդրի երկար սպասված լուծմանը»:

«Ադրբեջանում փոխհատուցման գործընթացը ամենաարդյունավետն է եղել ողջ հետխորհրդային տարածքում: Ադրբեջանում սովետական հազար ռուբլու դիմաց վճարվում էր 190 ԱՄՆ դոլար, իսկ նախկին ԽՍՀՄ այլ երկրներում այդ ցուցանիշը մի քանի անգամ ցածր էր` 7-ից 150 դոլար», - նշել է Շարիֆովը:

Դիտում՝ 3851

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW