ՎԶԵԲ նախագահը ժամանում է Հայաստան

18.07.2013 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտին այսօր առաջին պաշտոնական այցով կժամանի Հայաստան` տարածաշրջանային շրջագայության շրջանակներում:

Երկօրյա այցի ընթացքում Սումա Չակրաբարտին հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի եւ վարչապետի, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարների, Երեւանի քաղաքապետի, Կենտրոնական բանկի նախագահի, բանկերի եւ գործընկեր ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Այցը համընկնում է Հայաստանում ՎԶԵԲ-ի աշխատանքի մեկնարկի 20-ամյակի հետ:

1993 թվականից ի վեր ՎԶԵԲ-ն Հայաստանում 120 նախագծերում ներդրել է 656 մլն եվրո:  

Դիտում՝ 4510

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW