Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական հանձնաժողովը Արմավիրի մարզի կարկուտից տուժած բնակիչներին կտրամադրի 157,724 եվրոյի օգնություն, որի շրջանակներում շուրջ 4000 տուժածներ կստանան սնունդ եւ հիգիենայի հիմնական միջոցներ:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, օգնությունը կտրամադրվի Հայկական Կարմիր խաչի ընկերության միջոցով՝ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների Միջազգային ֆեդերացիայի մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամի կողմից:Հայաuտանի Արմավիրի մարզում մայիսին տեղած կարկտահարությունը գրեթե ամբողջովին վնասել է մարզի գյուղերի մեծ մասի բերքը: Կարկտահարությունը վնաս է հասցրել 46 գյուղերի և 12800 տնտեսությունների՝ ամբողջովին վնասելով 14 գյուղերի 7131 տնտեսությունների բերքը: Tweet Դիտում՝ 2871