«ACBA ON-LINE» ծառայությունը համալրվել է նոր հնարավորությամբ

15.07.2013 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը համալրել է «ACBA ON-LINE»  ծառայությունը նոր՝ հաշիվների վերաբերյալ տեղեկանքների ստացման նպատակով հայտերի ուղարկման հնարավորությամբ:

Մասնավորապես, հաճախորդն առանց բանկ այցելելու, մուտք գործելով  «ACBA ON-LINE»  ծառայության «Տեղեկանքի ստացման հայտեր» ենթաբաժին, կարող է լրացնել հայտ, օրինակ՝ դեսպանատուն ներկայացվող տեղեկանքի ստացման մասին, եւ բանկ այցելել միայն արդեն պատրաստ տեղեկանքը վերցնելու համար:

Այսպիսով, տեղեկանքը ստանալու համար հաճախորդը բանկ է այցելում ընդամենը մեկ անգամ` միայն տեղեկանքը վերցնելու նպատակով:

Բանկում հիշեցրել են, որ «ACBA ON-LINE» ծառայության միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն 24 ժամ on-line ռեժիմում կառավարել իրենց հաշիվները, այդ թվում.

- բացել եւ վերաբացել ընթացիկ հաշիվներ;
- ձեւակերպել ավանդներ;
- իրականացնել վարկի, օվերդրաֆտի, առեւտրային վարկային գծի մարումներ;
- ձեւակերպել պարբերական փոխանցումներ;
- ձեւակերպել ավանդի գրավով սպառողական վարկ;
- ձեւակերպել ավանդի գրավով վարկային գիծ;
- կատարել «Ապառիկը տեղում»  ծառայության մարումներ;
- իրականացնել կոմունալ վճարումներ:

Դիտում՝ 4838
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW